Shantnews.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փակի իր սահմանները ԵՄ-ի հետ սիրիացի փախստականների առաջ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
«Զանգում և ասում են՝ փակեք սահմանները: Ես ասացի` ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների համար պատասխանատվության բեռը: Այսօր մենք կհանդիպենք Բուլղարիայի վարչապետի հետ, վաղը ես կխոսեմ (Գերմանիայի կանցլեր Անգելա) Մերկելի հետ: Օրակարգում կա մի թեմա` կապված Սիրիայի հարցով քառակողմ-հնգակողմ գագաթնաժողովների անցկացման հետ»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ այլևս չի կարող զսպել միգրանտների և փախստականների հոսքերը և բացել էր իր սահմանները ԵՄ-ի հետ այն բանից հետո, երբ Ասադի զորքերի և նրան դաշնակիցների գործողությունների հետևանքով սիրիական Իդլիբ նահանգում սպանվել էր 33 թուրք զինվոր:
Մի քանի ամիս առաջ դեռևս Անկարան հայտարարել էր, որ կբացի Եվրոպայի հետ սահմանները: