Panorama.am-ը գրում է․

Գերմանացիները դանդաղ գիտակցում են, որ նրանք, ինչպես աշխարհի 60-ից ավել երկրներն այսօր, շուտով կարող են բախվել կորոնավիրուսի համաճարակի: Իրոք, հարուցիչը դարձել է քննարկման հիմնական թեման երկրում այնքան, որ փաստորեն, որոշ բնակիչներ սնունդ են կուտակում՝ վախենալով, որ կարող են հայտնվել կարանտինի տակ: Այս մասին գրում է DW-ն։

Ուրբաթ օրը երկրի խոշոր սուպերմարկետներից մեկի`REWE-ի, խոսնակը DW-ին ասել է, որ շաբաթվա սկզբին որևէ խուճապ չկար, սակայն իրավիճակն արագ փոխվեց:

«Մենք նկատել ենք սննդամթերքի և պահածոյացված ապրանքների գնումների աճ ամբողջ երկրում, որին մենք համապատասխանաբար հարմարվում ենք», - ասել է Քրիստինա Շուտցը։

Lidl ցանցը ևս արձանագրել է գնումների աճ, ինչը հաստատել է խոսնակը։ Նշվում է, որ գերմանացիները գնում են պահածոյացված սնունդ, մակարոնեղեն, ինչպես նաև զուգարանի թուղթ և ախտահանիչ նյութեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել