Operativ.am-ը գրում է.
Կատարը հիասթափված է, որ Պարսից ծոցում համարյա բոլոր իր հարեւանները հրաժարվել են ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ համաձայնագրի կնքման արարողությանը մասնակցելու հրավերից։
Կատարի արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլրահման ալ Տանին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սաուդցի, բահրեյնցի եւ էմիրաթցի պաշտոնյաների ներկայությունը Դոհայի միջոցառմանը կարող էր միասնականության ազդանշան լինել Ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամների եռամյա ճգնաժամի պայմաններում։
Նրա խոսքերով՝ նրանց բացակայությունը վկայում է Կատարի հարեւանների շրջանում «իմաստնության բացակայության» շարունակականության մասին՝ այն դեպքում, երբ լարվածությունը Մերձավոր Արեւելքում սրվում է։ Օմանը խորհրդի միակ անդամն է, որ ուղարկել է իր արտգործնախարարին Դոհա։
Թալիբների եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների անցկացումը եւ դրանց նպաստելը դիվանագիտական շրջադարձ էր տարածաշրջանորեն մեկուսացած Կատարի համար։ Դա նպաստում է երկրի ռազմավարական նշանակության ամրապնդմանը ոչ միայն որպես գազի խոշոր արտահանող, այլեւ որպես ԱՄՆ-ի ու Եվրոպայի դաշնակից։
Սաուդկյան Արաբիան, իր կողմից շնորհավորել է խաղաղ համաձայնագրի ստորագրումը։ Իր հայտարարության մեջ Էր Ռիադը չի հիշատակել Կատարի դերը, այլ միայն նշել է, որ համաձայնագիրն օգնում է վերականգնել կայունությունը Աֆղանստանում։
Ամերիկյան պաշտոնոտար անձինք հուսով էին, որ Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները կմասնակցեն արարողությանը, որի ժամանակ ԱՄՆ-ն ու թալիբները ստորագրեցին 18-ամյա պատերազմի ավարտին ուղղված խաղաղ համաձայնագիրը։