Մի հատ խորացեք էլի: Ուրեմն կար հյուրանոց, որի մեջ ներդրվել էր մի քանի միլիոն դոլար, բացվել տասնյակ աշխատատեղեր, մարդիկ գալիս էին, հանգստանում, գումար ծախսում, վճարվում էին հարկեր: Սրանք վերցնում են էս հյուրանոցը սեփականատիրոջից մեծ աղմուկով խլում, յանի «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում», առանց որևէ ապացույցի, առանց դատական որոշումների և այլն: Հետո անցկացնում են մի քանի մրցույթ, որ վաճառեն: Բնականաբար գնորդ չի գտնվում, որովհետև հարուստ մարդկանց մեջ տենց դեբիլներ չկան: Հյուրանոցը մնումա սրանց, այսինքն մեր վզով: Պետությունը էդ հյուրանոցը պահումա: Մեկ էլ հոպ, կորոնավիրուս: Ի՞նչ անենք: Եկեք հիվանդներին տանենք 20 միլիոնանոց հյուրանոցում կարանտինի տակ պահենք, մենք էլ փիարվենք դրա վրա: Ու էդ սաղ արվումա տուրիստական սեզոնի պիկին, Հայաստանի ամենատուրիստական և զարգացած քաղաքներից մեկում:
Հիմա հարց, էսքանից հետո էդ հյուրանոցին ո՞վ մի կիլոմետրից մոտիկ կգա ընդհանրապես: Իսկ քանի՞ հոգի չեղարկեց իր հանգիստը Ծաղկաձորի հյուրանոցներում այսօր և մոտակա շաբաթներին: Ինչքա՞ն փող կորցրեցին հյուրանոցները և պետական բյուջեն:
Ինձանից ձեզ խորհուրդ, էդ հյուրանոցը կարանտինից հետո ավելի լավա քանդեք, տեղը անտառ տնկեք:
Հետո էլ ասում են մի ասա, որ դեբիլ են, նեղանում են...