Շնորհավորում եմ, իմ Ժողովուրդ, իմ Պետություն՝ իմ Բանակի օրվա առթիվ։ Էսօր անպայման հիշեք բոլոր ձեր ծառայող, արդեն ծառայած ու դեռ ծառայությանը պատրաստվող ընկերներին, բարեկամներին։ Զանգեք, գրեք, սիրեք, գրկեք, սեղան նստեք, ինչու ոչ՝ խորհրդանշական նվերներ տվեք սրտի խորքից։
Էսօր էն օրն է, երբ համազգեստով մարդիկ առանձնահատուկ հպարտությամբ պետք է քայլեն փողոցով, ոչ թե որովհետև իրենք են տենց ուզում, այլ որովհետև մենք պետք է իրենց պարտադրենք այդ հպարտությունը։ Կրկին՝ շնորհավո՜ր։ Կրկին՝ ես քեզ սիրում եմ, իմ Բանակ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=3114170611278&set=a.1073413593628.2011944.1174821082&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել