Ճապոնիայում բնակիչները սկսել են զանգվածաբար զուգարանի թուղթ, թղթե սրբիչներ և անձեռոցիկներ գնել՝ երկրում ավելի քան 900 մարդ կորոնավիրուսով վարակվելուց հետո:
Ավելի վաղ երկրում կեղծ տեղեկություններ էին տարածվել, որ բժշկական դիմակները պատրաստվում են նույն նյութից, ինչ և զուգարանի թուղթը: Ենթադրվում է, որ հենց դա է դարձել խանութներում իրարանցման պատճառ:
Կոսմետիկ թղթի արդյունաբերության ճապոնական ասոցիացիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ զուգարանի թղթի մատակարարման հարցում որևէ խափանում չի լինի, քանի որ դրա հիմնական արտադրությունը Ճապոնիայում է, ոչ թե Չինաստանում: Բայց այս տեղեկությունը չի հանգստացրել ճապոնացիներին և նրանք շարունակում էին դատարկել խանութները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել