Ermenihaber.am-ը գրում է.
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող Յարուբիե անցակետի՝ Ռուսաստանի կիրառած վետոյի արդյունքում փակվելու պատճառով պահանջել է Թուրքիայից բացել Թուրքիայի և Սիրիայի միջև գտնվող Թել Աբյադ սահմանային անցակետը։
Բանն այն է, որ 2014 թվականից սկսյալ ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա և սկզբնական շրջանում գործող 4 անցակետեր կային, որոնց միջոցով մարդասիրական օգնությունը հասնում է Սիրիա։
Այժմ երբ 4-ից գործող անցակետերը դարձան 2-ը, ՄԱԿ-ը այլընտրանքային ուղիներ է փնտրում, որոնցից մեկն էլ Թել Աբյադի անցակետն է։
Այսպիսով՝ ՄԱԿ-ը առաջարկում է Թուրքիային մարդասիրական օգնությունը դեպի Սիրիա Թուրքիայի տարածքով հասցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել