Անգամ դեռահասը գիտի, թե ինչ տեսք ունեն հին եգիիպտական պատկերները։ Այդ քաղաքակրթության ներկայացուցիչները պատկերել են տարատեսակ երևույթներ ու առարկաներ։ Շնորհիվ արվեստի հանդեպ ունեցած մեծ սիրո՝ նրանք կարողացել են ժամանակակից մարդկանց բազմաթիվ տեղեկություններ փոխանցել հին եգիպտացիների կյանքի, մշակույթի ու հավատքի մասին։ Գիտնականները մինչ օրս ուսումնասիրում են որմնանկարներն ու հիերոգլիֆները, որոնք արդեն հազարավոր տարիների պատմություն ունեն։ Եվ դրանք ուսումնասիրելիս միանգամից նկատելի է դառնում, որ մարդիկ այդ պատկերներում բավականին տարօրինակ տեսք ունեն ու մանրամասն ներկայացված չեն, մինչդեռ եգիպտացի աստվածները շատ հստակորեն են պատկերված։

Հին Եգիպտոսը կազմավորվել է մ.թ.ա. 3000 թ.։ Արքա Մենեսը միավորեց բոլոր եգիպտական տարածքները՝ ստեղծելով Հին թագավորությունը։ Հետագայում նա զբաղվեց ենթակառուցվածքների հիմնմամբ և քաղաքների զարգացմամբ։

Մ.թ.ա. 2700-2400 թթ. կառուցվել են առաջին բուրգերը, որոնք համարվոմ են աշխարհի հրաշալիքներից մեկը։ Այդ տարիներին Եգիպտոսը փորձել է զարգացնել իր տեխնոլոգիաները և նոր գիտելիքներ ստանալ։ Սակայն 150 տարի անց երկիրը կրկին անկում է ապրել։ Միայն մ.թ.ա. 2040 թ. Մենտուհոտեպ I-ը տարածքները նորից միավորեց և հիմնեց Միջին թագավորությունը։ Վերջինս շարունակեց զարգանալ գիտության տարբեր բնագավառներում ու օգտագակար տեխնոլոգիաներ ստեղծել։

Մ.թ.ա. 1551 թ. ստեղծվեց Նոր թագավորությունը։ Այդ պահից ի վեր Եգիպտոսը սկսեց առավել մեծ ուշադրություն դարձնել ռազմական պոտենցիալին։ 15 հարյուրամյակի ընթացքում պետությունը մասնակցեց բազմաթիվ պատերազմների, ինչի հետևանքով թուլացավ նրա ազդեցությունը։ Մ.թ.ա. 30 թ., երբ Կլեոպատրան սարկոֆագի մեջ էր ադեն, Հռոմն իր ազդեցության տակ առավ Հին Եգիպտոսը։

Երբ եգիպտացի նկարիչները սկսում էին որևէ որմնանկար անել, նրանք իրենց առջև առաջադրանք չէին դնում որքան հնարավոր է գեղեցիկ պատկեր ստանալ։ Նրանց հիմնական նպատակը տեղեկատվության փոխանցումը և որոշակի իրադարձությունների մասին պատմելն էր։

Բացի դրանից, եգիպտացիները կարծում էին, որ այն ամենը, ինչը փոխանցվում է որմնանկարների միջոցով, աստծու հետ կապ ունի։ Իսկ եթե դրանում մարդ կա պատկերված, ապա վերջինս չափազանց փոքր դեր ունի։ Այդ իսկ պատճառով մարդկանց կողքից էին պատկերում և արտաքինը չէին մանրամասնում։ Առավել մեծ ուշադրություն էին դարձնում աստվածներին ու կարևոր առարկաներին պատկերելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել