Ինչպես գիտեք, նահանջ տարին գալիս է յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ, և այդ ժամանակ փետրվարի 29-ը ամսաթիվը հայտնվում է օրացույցում: Դա պայմանավորված է Գրիգորյան օրացույցում առկա մի շարք անհամապատասխանություններով, և նահանջ օրերը օգնում են շտկել այդ անճշտությունները:
Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ քանի որ նման օր տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ, այն լի է կարևոր նշանակությամբ:
Նահանջ օրվա հոգևոր նշանակությունը
Էներգետիկ թրթիռներն այս օրը «սովորական» չեն լինի, և դրանք կարող են օգնել բոլորին կատարել իրենց հավատքի ցատկը:
Փետրվարի 29-ը կարող է լինել ելակետը այն բանի, ինչի մասին երկար ժամանակ մտածում եք, բայց դեռևս չեք կարողացել իրականացնել: Այս օրը կարելի է անցկացնել նաև գործերը կարգի բերելով:
Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք պետք է նստեք և գնահատեք ստեղծված իրավիճակը: Ի՞նչ եք ուզում հաջորդ օրերից, ամիսներից, տարիներից: Երբ ձեր ներսում դա կորոշեք և կհստակեցնեք, պարզապես ուղարկեք այդ ինֆորմացիան բաց աշխարհ: Թող տիեզերքը լսի և ընդունի այն բաց ձեռքերով:
Մի մոռացեք ապրել ներկայով:
Մի գոյատևեք, այլ ապրեք: Վայելեք յուրաքանչյուր ապրած պահը:
2020 թվականի փետրվարի 29-ը օժտված է «8» թվի թրթիռներով, ինչը խորհրդանշում է Տիեզերքի անսահմանությունը, այսինքն՝ մենք բոլորս պարզապես շարժվում ենք վերածննդի, մահվան և կյանքի շղթայով: Եվ դա նաև նշանակում է այն առատությունը, որը մեզ վրա է իջնում տիեզերքից:
Նահանջ օրվա նումերոլոգիան
«11»-ը բազային թիվ է, որը նշանակում է հոգու արթնացում և հոգևոր լուսավորություն: Փետրվարի 29-ի համար սա շատ կարևոր է, քանի որ այս օրվա թիվը հենց «11» է:
Կարող եք մտածել, որ 29-րդ օրը առկա է յուրաքանչյուր ամսվա մեջ, բայց փետրվարը հատուկ ամիս է, և նրան հատուկ կարգավիճակ է տալիս ամսաթվի հազվագյուտությունն ու հոգևոր նշանակությունը:
Նումերոլոգիայի մեջ «2» թիվը շատ կարևոր է, քանի որ այն խրախուսում է մարդուն կատարել իր հոգու իրական առաքելությունը: Այն օգնում է հասկանալ, թե որն է իրականում մեր կյանքի իմաստը: Եվ այս ամենը նրա ներքին էներգիայի շնորհիվ, որը թույլ չի տալիս հանձնվել: Այս էներգիան մեզ մոտիվացնում է ուսումնասիրելու առկա բոլոր հնարավորությունները:
Այսպիսով, զարմանալի չէ, որ «2» և «29» թվերի համադրությունը հանգեցնում է մարդու առողջարար էներգիայի աճին: Այն այնքան հզոր է, որ նույնիսկ կարող է օգնել մեզ տեսնել տիեզերքից ստացված կարևոր հաղորդագրությունը:
Շարունակությունն այստեղ՝ Նահանջ 2020 թվական. Փետրվարի 29-ի հոգևոր նշանակությունը