1in.am-ը գրում է.

2017 թվականին նախատեսված «Լուսին-27» կամ «Լուսին-Ռեսուրս» վայրէջքային մոդուլը հագեցած կլինի փորող հարմարանքներով, որոնք նախանշված կլինեն Լուսնի Հարավային բևեռում ջրային սառույց փնտրելու համար, գրում է globalscience.ru-ն:

Գիտաարտադրական միավորման ղեկավարը հստակեցրել է, որ Լուսնի մակերեսին սառույց դժվար թե գտնվի, քանի որ վակուումային պայմաններում ամեն ինչ գոլորշիանում է: Սակայն հնարավոր է հայտնաբերել շերտ, որն իր խորքերում սառած ջրի ինչ-որ տոկոս կպարունակի: 

Միավորման ղեկավար Վիկտոր Խարտովի խոսքով՝ ջրի պարունակությամբ գրունտներ կարող են լինել Լուսնի մակերևույթից 2 մետր խորության վրա:

Նա նաև նշել է, որ «Լուսին-27» առաքելության բարեհաջող ավարտը թույլ կտա մոտ ապագայում լուծել Լուսնից Երկիր կոշտ ջրով գրունտ տեղափոխելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել