Կատարելությունը սահմաններ չունի, և այս օրենքը գործում է 37-ամյա Սինդի Ստարլետի համար։ Նորվեգուհին ավելի քան 23 հազար ֆունտ է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի սովորական կնոջից վերածվի գեղցկության իդեալի։ Ծնողները և քույրերը մեծ դժվարությամբ ընդունեցին նրա որոշումը, սակայն Սինդին որոշել է չբավարարվել ձեռք բերածով։

Պլաստիկ վիրահատությունների շնորհիվ նա իր կրծքերը դարձրել է 8-րդ չափսի և դարձել «սեփական ես-ի լավագույն տարբերակը»։ Ինստագրամի աստղը նշում է, որ նոր արտաքինն ավելի շատ ինքնավստահություն է հաղորդում իրեն։

Նորվեգուհին դաստիարակում է իր 15-ամյա որդուն՝ Լեոին։ Նա պլաստիկ վիրահատության մասին մտածում էր երիտասարդ տարիներից։ Սինդին շատ նիհար էր և ուներ փոքր կրծքեր և միշտ երազել էր մեծ չափսերի մասին։

Նրա ընտանիքը մինչև հիմա չի համակերպվում այս մտքի հետ։ Նրանք փորձում են ընունել Սինդիի ընտրությունը, սակայն դա շատ դժվար է ստացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել