Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել է 34 մարդ: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։
«Ընդհանուր առմամբ վարակման դեպքերի թիվը հասել է 388-ի, 73 մարդ ապաքինվել է, մահացել է 34 մարդ»,- հայտնել է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրել է IRINN հեռուստաալիքը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Ջահանփուրի խոսքով՝ առաջիկա օրերին կանխատեսվում է վիրուսի հետագա տարածումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել