Armenpress.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն Է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել Է սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Նիստի ընթացքում քննարկվել են ներռուսաստանյան օրակարգի հրատապ հարցեր: Նաեւ մանրամասն խոսակցություն Է ծավալվել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ, խիստ անհանգստություն Է հնչել Սիրիայի այս տարածաշրջանում իրադրության կտրուկ Էսկալացման առնչությամբ, որն հրահրվել Է ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ակտիվացրել են հարձակողական գործողությունները սիրիական բանակի նկատմամբ»,- պատմել Է Պեսկովը լրագրողներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Անվտանգության խորհրդի անդամները հույս են հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն երկրում ռուսական արտասահմանյան հաստատությունների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել