XVIII-XIX դարերում Ռուսական կայսրությունում տարբեր պատճառնեով հայտնվեցին բազմաթիվ էթնիկ հայեր։ Դրանք այն հայերն էին, որոնք միաժամանակ պատմական հայրենիքից դուրս էին բերվել Պարսկաստանի շահ Աբասի կողմից, ինչպես նաև նրանք, որոնք հարյուրամյակներ շարունակ ապրել էին Արևմտյան Հայաստանում։

Ռուսաստան հայերին հրավիրել են ռուս ցարերը, որտեղ մեր ազգակիցները հողեր են ստացել, ապա ռուսական հողերի վրա հայկական բնակավայրեր ստեղծել։

Նոր Նախիջևան

Նոր Նախիջևանը հայաբնակ շրջան է Դոնի Ռոստով քաղաքում, սակայն մինչև 1928 թ. այն առանձին բնակավայր էր համարվում։ Հիմնադիրները Ղրիմից 1779 թ. Դոնի Ռոստով եկած հայերն էին։

Դեռևս XX դարում Նոր Նախիջևանում հնարավոր էր տեսնել բազմաթիվ հայկական եկեղեցիներ և անգամ վանք։ Ցավոք, դրանք բոլորն ավիրվել են ժամանակի ընթացքում։ Այսօր այստեղ շարունակում են էթնիկ շատ հայեր ապրել։

Նովոռոսիյսկ

Այս քաղաքն ի սկզբանե հայկական բնակավայր չի եղել, սակայն դրա գլխավոր հիմնադիրներից մեկը եղել է ադմիրալ Սերեբրյակովը, ում իրական ազգանունը Արծաթագործյան էր։

Արմավիր

Արմավիրը գտնվում է Կրասնոդարի մարզի արևելյան հատվածում։ Այն շատ խոշոր է ու հմնադրվել է 1839 թ․։ Արմավիրը հիմնել են չերքեզյան հայերը՝ էթնիկ հայեր, որոնք երկար տարիներ կողք կողքի ապրել են չերքեզների հետ։

Արմավիրն անվանվել է Հայկական թագավորության հին մայրաքաղաքներից մեկի պատվին։ Նույն անունով այսօր մենք Հայաստանում ևս մարզ ունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել