Ես վստահ եմ, որ Հայաստանը բացարձակ պատրաստ չէ էս վիրուսին:
Բացարձակ:
Բոլոր ոլորտներում անլրջություն է տիրում, բայց հատկապես առողջապահության նախարարի անլրջությունն ա վիրավորում իմ հպարտությունը:
Վստահ եմ, եսլի չտո, փաստի առաջ ենք կանգնելու:
Ինչո՞վ ենք պատրաստ, եթե սովորական գրիպով հիվանդը չի կարողանում դիմակ գնել, նորմալ պայմաններում բուժվել։
Ինչո՞վ ենք պատրաստ, եթե երկրի հիվանդանոցների մեծ մասը հակասանիտարական վիճակում են:
Սովորական գրիպի էպիդեմիա է, անգամ մանկապարտեզ-դպրոցները չփակեցինք, հիմա էլ հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, ով ա տերը, թե պարզեն՝ ում մոտ ինչ վիրուս ա...
Ավելի հեշտ ա իրար հակասող տեքստեր ասել, թե անվտանգ վիրուս է, կամ էլ ինչների՞դ ա պետք դիմակը, թե դիմակը չի փրկում, աչքերի միջոցով էլ կարելի է վարակվել, քանզի օդակաթիլային է: Անկապ ելույթներ ենք լսում, փոխանակ նախօրոք շատ լուրջ միջոցառումներ ձեռնարկվեն:
Էս անլրջությունն ինձ ավելի ա սարսափեցնում, քան ինքը՝ կորոնավիրուսը:
Հ.Գ. Ոչ մի կարանտին չկա Հայաստանում, գալիս, սահմանը անցնում են թե՛ մեքենայով, թե՛ ինքնաթիռով, իսկ գաղտնի շրջանը 20 օր կարա տևի:
Պիտի, չէ՞, մի բան արագ մտածվի: Թող էն Մոնումենտի դղյակները արագ վերածեն հոսպիտալների, մարդկանց պահեն կարանտինի մեջ, հետո նոր տուն թողնեն: