Կույսեր

Կույս կանայք օժտված են բարձր ինտելեկտով և ուղիղ բնավորությամբ։ Նրանք շատ խելացի են, և հետևում են ոչ միայն իրենց արտաքինին, այլ նաև տարբեր ոլորտնելում ունեցած իրենց գիտելիքի պաշարներին։ Նրանք հանգիստ մասնակցում են ցանկացած գիտական քննարկումների և շատ հեշտորեն ցուցադրում են իրենց գիտելիքները։ Այս կանայք միշտ ասում են ճշմարտությունը և նկատողություն են անում, եթե որևէ բան այնպես չի լինում։ Թվում է, թե այսպիսի բնավորությունը պետք է վանի տղամարդկանց։ Սակայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողանում են զգալ իրավիճակը։ Նրանք ասես հարթեցնում են բոլոր անկյունները՝ չմոռանալով ծիծաղել սեփական ես-ի վրա։

Կշեռքներ

Շատերը կարող են կարծել, որ Կշեռք-կանայք թեթևամիտ են։ Նրանք միշտ նրբորեն շշնջում են և ընդհանրապես չեն մտածում վաղվա օրվա մասին՝ գտնելով, որ խնդիրները պետք է լուծել դրանց առաջացման պահին։ Նրանք իրենց իսկական հերոսներ են համարում և ցանկանում են իրենց վրա վերցնել ուրիշների հոգսերը։ Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հարթել ցանկացած հարաբերություն և հակված են մարդկանց ընդունել իրենց բոլոր թերություններով հանդերձ։ Նրանք պատրաստ են իրենց ընտրյալների հետ գնալ մինչև աշխարհի վերջը և փոխարենը պահանջում են միայն փոխադարձ սեր և հոգատարություն։

Ձկներ

Համարվում է, որ Ձկները շատ ծույլ և պասիվ նշաններ են։ Բավականին տհաճ թերություն է։ Սակայն այս թերությունները, եթե համադրենք նրանց առավելությունների հետ, ապա միանգամայն այլ պատկեր կստացվի։ Այս կանայք ոչ մի տեղ չեն շտապում և կարողանում են իրենց սիրելի տղամարդուն պատել հոգատարությամբ և սիրով։ Նրանց բոլոր շարժումները լի են նրբագեղությամբ, իսկ խոսքն ուղղակի հանգստացնում է։ Բացի այդ այս նշանի ներկայացուցիչները ցանկացած օր կարողանում են լցնել ռոմանտիկայով և սիրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել