Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսը, որը նվիրված էր նկարչի և գյուտարարի մահվան 500-ամյակին, գրեթե 1,1 միլիոն մարդ է այցելել: Դա գերազանցել է թանգարանի նախորդ բոլոր ռեկորդները: Այդ մասին հայտնել է Artnet-ը։

«Հիանալի Է, որ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչն իր մահվանից 500 տարի անց շարունակում է այդպես հիացնել լայն հանրությանը»,-հայտարարել է Լուվրի նախագահ և տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օրական դա Վինչիի աշխատանքները դիտելու է եկել ավելի քան 10 հազար մարդ:

Ցուցահանդեսում ներկայացված է 160 աշխատանք, ներառյալ ինը գեղանկարչական կտավ և 80 նկար, ինչպես նաև Լեոնարդո դա Վինչիի աշակերտների աշխատանքները: «Մոնա Լիզան» մնացել է Լուվրի իր մշտական տեղում: Ցուցադրության համար աշխատանքներ էին հավաքել ամբողջ աշխարհից: Մինչ այդ Լուվրում առավել մեծ ժողովրդականություն վայելած ժամանակավոր ցուցադրությունը եղել է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի աշխատանքների ստուգատեսը: 2018 թվականին այն ունեցել Է 540 հազար այցելու, հաղորդել Էր ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել