Ermenihaber.am-ը գրում է․
Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 27-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) քաղաքական ակադեմիայի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ թուրքական զինուժը Իդլիբում 3 զոհ ունի:
Էրդողանը, չնայած թուրքական բանակում կենդանի ուժի կորուստներին, նշել է, որ Իդլիբում զարգացումները ընթանում են Թուրքիայի օգտին:
Նրա խոսքով` Սիրիայի կառավարական ուժերը զգալի կորուստներ ունեն:
«Պայքարը դեռ շարունակվում է: Ռուսների հետ շարունակում և շարունակելու ենք բանակցությունները: Սակայն մենք շեշտում ենք, որ մենք «Ադանայի համաձայնագրով ենք Իդլիբում»: (Սիրիայի հետ-խմբ.) 911կմ երկարությամբ սահման ունենք»:
Նախօրեին Իդլիբում թուրքական զինուժի 2 զինվոր էր սպանվել: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից սկսած Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով Թուրքիան կենդանի ուժի 21 կորուստ ունի: