ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում դայակը փորձել է սելֆի անել ատրճանակը ձեռքին և պատահաբար վիրավորել է տասնամյա տղային, որին նա հոգ էր տանում, հաղորդում է New York Post-ը:

Փետրվարի 25-ի երեկոյան 19-ամյա Քեյթլին Սմիթը, որը հոգ էր տանում իր տասնամյա զարմիկին, որոշում է սելֆի անել պատահաբար հայտնաբերած ատրճանակով:

Այդ պահին զենքը հանկարծակի կրակել է: Փամփուշտը խոցել է երեխային որովայնի հատվածում: Տղան հոսպիտալացվել է ծանր վիճակում: Փետրվարի 26-ին երեխային վիրահատել են, և բժիշկները կանխատեսել են, որ տղան լիովին կապաքինվի:

Սմիթին ձերբակալել են անչափահասին ծանր վնասվածքներ հասցնելու համար: Դատավարությունը տեղի կունենա փետրվարի 28-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել