Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի «Turkish Airlines» ազգային ավիափոխադրողը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով  ժամանակավորապես  դադարեցրել է Նախիջևանի հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնել է ավիաընկերության գործադիր խորհրդի ղեկավար Իլքեր Այջըն:

Այջըն նշել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով հարևան երկրներից` Իրանից բացի օդային հաղորդակցությունը դադարեցրել է նաև Նախիջևանի հետ:

Նրա փոխանցմամբ` ավիափոխադրողը կրկին կորոնավիրուսի պատճառաբանությամբ նվազեցրել է թռիչքները դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք` Սեուլ:

Այջըն նշել է, որ կորոնավիրուսի պատճառով մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում. ավիաընկերությանը պատկանող 250-ից ավել ինքնաթիռներում վարակազերծման աշխատանքներ են իրականցվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել