Համացանցում այսպիսի մի տեսանյութ է տարածվում, թե իբր ադրբեջանցիների կողմից է նկարահանվել։ Սա ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից է պատրաստվել։ Նպատակը մեկն է․ մեր հասարակությանն ապացուցել, որ մենք արդեն այնքան խոցելի ենք դարձել, որ իրենք նույնիսկ մայրաքաղաք Երևանում են ազատ գործում։
Խուճապի պետք չէ մատնվել։ Սրանք ուզում են ռևանշի գնալ։ Եթե հիշում եք, արդեն քանի ամիս է՝ համացանցում Բաքվից հետաքրքիր տեսանյութեր են տարածվում` հայկական երաժշտություն, հայերին ջերմ ողջույններ Բաքվի կենտրոնից և այլն։ Սա ուղղակի այդ տեսանյութերի պատասխանն է։
Նկարահանողի ակցենտից էլ հստակ երևում է, որ հեղինակը ադրբեջանցի չէ։ Ինչ-որ տուրիստ Х գումարով իրենց համար նկարահանել և ուղարկել է։
Չեմ կարծում, որ ազգությամբ ադրբեջանցին սահմանը հատի և չհայտնվի մեր համապատասխան ծառայությունների տեսադաշտում (քաղաքացիությունն ու անձնագիրը կապ չունեն)։
Մեզնից էլ է շատ բան կախված` քաղաքում շատ ուշադիր լինել, մեկ էլ հանրաքվեի վրա ծախսվող գումարի գոնե 10%-ն ուղղել ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ։ Հավատացեք, եթե Իլհամի այս օպերացիաների դեմը չառնենք ու սրանց դեմ չպայքարենք տեղեկատվական դաշտում, հաջորդ կադրերը ափշերոնյան թերակղզում բնակվող Տոֆիկն է անելու։
Դե ինչ, ադրբեջանցիներին խոստանում եմ հետաքրքիր կադրեր հրապարակել Բաքվից։ Ждите, гоюнлар!!!