«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Պարզվում է՝ վերջին տարիների ընթացքում որոշ ռուսական ընկերություններ փորձում են իրականացնել դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցում՝ շրջանցելով գործող կանոնները: Բանն այն է, որ ռուսական մի շարք ընկերություններ ՌԴ կառավարության կողմից լիազորված ռուսական պետական կազմակերպության կողմից ստացել են պետական գրանցման հիմնավորված մերժում, սակայն «Պրոֆիլակտ Նուտրիշն» ընկերությունը, առանց պատշաճ ապացուցողական հիմքի, Հայաստանում ստացել է պետական գրանցման վկայական: Ի դեպ, այդ սննդային արտադրանքները նախատեսված են օգտագործել մեծահասակների եւ 3 տարեկանից բարձր երեխաների դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ սննդի համար դիետիկ բուժական սննդի կազմում:

Դիետիկ բուժական եւ դիետիկ կանխարգելիչ մասնագիտացված սննդային արտադրանքը, սակայն, պետք է անցնի ամբողջական հետազոտություններ: Այսինքն՝ Հայաստանում նշված արտադրանքը գրանցված է որպես մասնագիտացված սննդային արտադրանք պացիենտների բուժական եւ կանխարգելիչ սննդի համար՝ առանց դրանց կլինիկական արդյունավետության հաստատման փաստացի հիմքի: Այս թեմայի շուրջ պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Ուսումնասիրություններն արված են, արձանագրվել են որոշակի անհամապատասխանություններ, եւ գործող օրենսդրության շրջանակում դիտարկվում են խնդրի կարգավորման եղանակները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել