Աստղաբանների խոսքերով՝ երջանիկ և ներդաշնակ կյանքի համար մենք պետք է սովորենք ճանաչել ու հասկանալ այն ազդանշանները, որ ուղարկում է մեզ Տիեզերքը։

Հաջողության գաղտնիքները, որոնցով կիսվում են մեզ հետ բարձրագույն ուժերը, կօգնեն մեզ գտնել մեր տեղը կյանքում և հասկանալ թե ինչում է մեր երջանկությունը։

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար ներկայացնում ենք հաջողության երեք գաղտնիքները։

Խոյ

  • Ձեր մեջ բացասական էներգիա մի կուտակեք և հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք բացասական հույզեր են ձեզ հաղորդում։
  • Մի կարծեք, թե միայնակ կարող եք սարեր շուռ տալ։ Ձեր երջանկությունը մտերիմների օգնության մեջ է։
  • Մի փոխվեք, մի փորձեք նմանվել ուրիշներին։

Ցուլ

  • Զբաղվեք միայն այն գործերով, ինչից հաճույք եք ստանում։
  • Մի վախեցեք փոխել ձեր կյանքը։
  • Վերահսկեք սեփական հույզերը։ Ձեր իմպուլսիվությունը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր հետագա կյանքի վրա։

Երկվորյակներ

  • Սուտը ձեզ երբեք չի երջանկացնի և միայն կազդի ձեր վարկանիշի վրա։
  • Ձեր երջանկությունը կյանքը պլանավորելու և դրան խստորեն հետևելու մեջ է։
  • Ընկերներ ձեռք բերելու ունակությունը կարող է բազմաթիվ դռներ բացել ձեր առաջ և ներդաշնակություն բերել ձեր կյանք։

Խեցգետին

  • Փախչելով խնդիրներից՝ դուք իրապես երջանիկ չեք լինի։
  • Շրջապատը մեղավոր չէ ձեր անհաջողությունների համար, սովորեք պատասխանատու լինել ձեր քայլերի համար։
  • Մի պարծեցեք ձեր պլաններով, թող մարդիկ տեսնեն ձեր արդյունքները։

Առյուծ

  • Ձեզ ուրիշներից լավը մի համարեք։ Ավելի լավ է ձեզ ուրիշների տեղը կարողանաք դնել։
  • Վտանգավոր սովորությունները կարող են ձեզ ներսից քայքայել։ Հանեք ձեր կյանքից այն ամենը, ինչը խախտում է շրջապատի հետ ձեր ներդաշնակությունը։
  • Սովորեք «ոչ» ասել։

Կույս

  • Ձեզ ամեն ինչում ճիշտ մի համարեք։ Սովորեք լսել և վերլուծել դիմացինի կարծիքը։
  • Ինքնաքննադատությունը լավ գիծ է, բայց պետք չէ չափն անցնել։ Գտեք ոսկե միջինը։
  • Սովորեք ադեկվատ վերաբերվել քննադատությանը։

Կշեռք

  • Մի մեղադրեք ուրիշներին ձեր անհաջողությունների մեջ։ Դուք եք ձեր երջանկության դարբինը։
  • Ձեր ներսում հսկայական ներուժ կա, միայն թե հավատացեք ձեզ և սկսեք գործել։
  • Կյանքը միայն սև ու սպիտակ չի լինում։ Այն շատ բազմագույն է։ Հասկացեք դա և երջանիկ եղեք։

Կարիճ

  • Բարությունը ձեզ ավելի երջանիկ կդարձնի, քան չարությունը։ Սովորեք ներել մարդկանց։
  • Օգնեք մարդկանց այն ժամանակ, երբ դա նրանց պետք է, այլ ոչ թե երբ ժամանակ ունեք։
  • Այն ամենն, ինչի մասին դուք երազում եք, կիրականանա, պարզապես համբերեք և հավատացեք։

Աղեղնավոր

  • Հեռու մնացեք բացասաբար տրամադրված մարդկանցից։
  • Շատ ընկերներ ունենալու ունակությունը պետք է ի բարօրություն ձեզ օգտագործեք։
  • Երբեք մի պոկվեք ձեր արմատներից։ Նույնիսկ օտարության մեջ կապ պահպանեք մտերիմ մարդկանց հետ։

Այծեղջյուր

  • Մի վախեցեք սիրելիների առջև բացել ձեր հոգին։ Նրանք դա գնահատում են։
  • Երբեք մի հրաժարվեք օգնությունից։ Ձեր հաջողությունը դրական կապեր հաստատելու մեջ է։
  • Դուք ուժեղ ինտուիցիա ունեք։ Սովորեք լսել ձեր ներքին ձայնը։

Ջրհոս

  • Սովորեք դրական լույսի տակ մտածել։ Դա ձեզ ավելի շատ բան կտա, քան նեգատիվը։
  • Դուք պետք է նպատակ ունենաք, որպեսզի լիարժեք մարդ զգաք ձեզ։
  • Զգույշ եղեք, ձեր անզգուշությունը կարող է ձեզ վրա թանկ նստել։

Ձկներ

  • Հավատացեք ինքներդ ձեզ, դուք մեծ բարձունքների կարող եք հասնել։
  • Գնահատեք այն հոգատարությունը, որ ստանում եք հարազատներից։
  • Աշխատեք ինքնաբավ լինել։ Դուք կարող եք ցանկացած ձեր առջև դրված խնդիր հաջողությամբ լուծել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել