Դժվար թե գտնվի մեկը՝ ով չի ցանկանում ունենալ որևէ սուպերունակություն։ Շնորհիվ ֆիլմերի և գրքերի մեզանից յուրաքանչյուրը թեկուզ մեկ անգամ իրեն պատկերացրել է գլխավոր հերոսի փոխարեն։ Սակայն իրականում սուպերհերոսներն այդքան էլ հորինված չեն։ Քանի որ աշխարհում կան մարդիկ, որոնց ունակություններն ապշեցնում են հասարակ մարդկանց։
Մարդ, որը տեսնում է ձայների օգնությամբ
Դենիելը տեսողությունից զրկվել է, երբ դեռ 1 տարեկան էր, սակայն նրա ծնողները որոշեցին, որ պետք չէ հուսալքվել, և երեխային մեծացրեցին տեսողություն ունեցող մարդու նման։ Մանուկ հասակից Դենիելն օժտված էր ձայնատեղորոշմամբ, ինչի շնորհիվ կարողանում էր կողմնորոշվել տարածության մեջ։ Այն ուներ հետևյալ տեսքը․ նա ծափ էր տալիս և ուշադիր հետևում էր ձայնի անդրադարձող ազդանշանին՝ այսպիսով պատկերացում կազմելով իր գտնվելու վայրի և իրեն շրջապատող առարկաների մասին։
Հանճար տղան
Ռամզես Սանգուինոն տառապում է աուտիզմի թեթև ձևով։ Սակայն միևնույն ժամանակ նա երկրագնդի ամենախելացի երեխաներից մեկն է։ 1 տարեկանում նա արդեն կարդում էր, իսկ 1,5 տարեկանում տիրապետում էր բազմապատկման աղյուսակին և Մենդելեևի աղյուակին։ 5 տարեկանում նա արդեն ուսումնասիրել էր 7 օտար լեզու և ինքնուրույն կարողանում էր լուծել բարդ մաթեմաթիկական խնդիրներ։
Բացի այդ Ռամզեսը կարողանում է գուշակել մայրիկի պահած խաղաքարտերը և թվերը։ Սկզբում ծնողները մտածում էին, որ տղան կարողանում է տեսնել առարկաների մեջով, սակայն հետագայում որոշեցին,որ տղան ուղղակի մտքեր է կարդում։ Սա գիտականորեն ապացուցված չէ, սակայն գիտնականները շարունակումեն ուսումնասիրել երեխային և նրա կարողությունները։
Մարդ, որը երկար ժամանակ կարողանում է պահել շունչը
Բարսելոնայում սովորելու տարիներին դանիացի Ստիգ Սեվերսենը հետաքրքրվում էր հազվադեպ սպորտաձևով՝ ստորջրյա հոկեյով։ Հենց այդ ժամանակ էլ նա պարզեց, որ ջրի մեջ ավելի երկար ժամանակ է կարողանում մնալ, քան այլ մարդիկ։ Նա իր շնչառությունը կարողանում է պահել ավելի քան 22 րոպե։
2010 թվականին Սևերինսենը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ Հյուսիսային ծովում՝ սառույցի տակ լողալով անցել էր ավելի քան 72 մ։ Ստիգը նշում է, որ ինքը ոչնչով չի տարբերվում սովորական մարդկանցից։
Կին, որը հիշում է ամեն ինչ
54-ամյա ամերիկուհի Ջիլ Փրայսը 12 տարեկանից սկսած հիշում է իր կյանքի ցանկացած մանրունք։Երբեմն այդ հիշողություններն անգիտակցաբար են առաջանում։ Նա մանրամասն կարող է պատմել հեռուստացույցով ցուցադրված ցանկացած բան։ Բավական է ասել թիվ և ամիս և նա կպատմի, թե ինչ է եղել այդ օրը իր հետ և ողջ աշխարհում։
Ջիլլը հիպերտիմեզիայով տառապող առաջին հիվանդն է ամբողջ աշխարհում։ Թվում է, թե սա հիանալի ունակություն է, սակայն, ըստ Ջիլի այն շատ է ձանձրեցնում։ Հիշողությունները թույլ չեն տալիս կենտրոնանալ ապագայի վրա, բացի այդ միշտ որևէ բան կա, որն ավելի լավ է երբեք չհիշել։