Հայոց պատմության վերջին արքան եղել է Լուսինյանների տոհմից Լևոն VI-ը, ով կառավարել է 1374-1375 թթ.: Նա Փոքր Ասիայում Կիլիկիայի հայկական թագավորության արքան էր:

Կիպրոսում ծնված Լևոնը խաչակիր ասպետ էր: Համաձայն միջնադարյան ժամանակագիր Ժան Դարդելի աշխատության՝ Լևոնի մայրը՝ Սուլթանը, վրաց արքայի դուստր էր:

Կիլիկիա ներթափանցող մամլուքների դեմ մի քանի անհաջող մարտերից հետո Լևոնը փակվեց Սիս ամրոցում, որի պաարումից հետո հայոց վերջին արքան ստիպված եղավ հանձնվել: Այդ կերպ նա վերջ դրեց հայկական վերջին խոշոր պետության գոյությանը, որից հետո անկախ պետություն հիմնվեց 1918-ին՝ Հայաստանի ժողովրդավարական հանրապետությունը, ապա 1991-ին՝ Հայաստանի Հանրապետությունը:

Անողոք մամլուքները Լևոնին ու նրա ընտանիքին տեղափոխեցին մայրաքաղաք Կահիրե, որտեղ նա մի քանի տարի անաատության մեջ պահվեց: 1377 թ. օգոստոսին Լևոնը հանդիպես Ժան Դարդելին, ով ֆրանսիացի հոգևորական էր Երուսաղեմում: Լևոնն ընկերացավ Ժանի հետ և նրան դարձրեց իր քարտուղարը: Երբ Դարդելը վերադարձավ Եվրոպա, կարողացավ համոզել Կաստիլիայի արքա Խուան I-ին վճարել Լևոնի ազատության դիմաց:

Գերությունից ազատված Լևոնը գնաց Իսպանիա: 1382 թ. Կաստիլիայի արքա Խուան I-ը անհավանական քայլ կատարեց. Նա Լևոնին առաջարկեց մինչև կյանքի վերջը կառավարել Կաստիլիայի սիրտը՝ Մադրիդը, ինչպես նաև Անդուհար, Գվադալահարու և Սյուդադ Ռեալ քաղաքները:

Սակայն Խուանի մահից հետո Լևոնը 1930 թ. Կաստիլիայից Ֆրանսիա տեղափոխվեց: Հայոց վերջին արքան Ֆրանսիայում շքեղ ամրոց ստացավ: Նա տարիներ շարունակ փորձում էր հաշտեցնել վաղեմի թշնամիներ ֆրանսիացիներին ու անգլիացիներին: Երազում էր արևմտյան թագավորությունների աջակցությամբ նոր խաչակրաց արշավանք սկսել և ազատագրել հայկական հողերը:

Սակայն Լևոնն այդպես էլ չկարողացավ վերադարձնել կիլիկյան գահը: Նա կյանքից հեռացավ 1393 թ. նոյեմբերի 29-ին: Նրա գերեզմանը գտնվում է Սեն Դենիի արքայական բազիլիկում, որտեղ հանգչում են ֆրանսիական բազմաթիվ միապետեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել