Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել երգչուհի Արմինկայի` Հայաստանից հեռանալ ցանկանալու փաստը: Երգչուհին հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, թե հնարավոր է `մի օր էլ ինքը ցանկանա հեռանալ Հայաստանից, քանի որ իր որդու ապագան այստեղ նա չի տեսնում:

Երգչուհին նաև նշել էր, որ Հայաստանում սկսել են գերիշխել ոչ մեղեդային երգերը` մեջբերելով, որ ցավոք, իր որդին այսօր հաճախ «Gangman style» է երգում:
Այս խոսքերը փաստորեն շատ մարդկանց “սրտեր են խոցել”: Ֆեյսբուքի օգտատերերը ակտիվ քննարկումներ են սկսել` մի կողմից վատաբանելով երգչուհուն, մյուս կողմից արդարացելով նրան:'Արմինկայի հեռացումով մեր երգարվեստը կազատվի վատ երգչուհուց' , 'Արմինկայի արտագաղթելուց օգուտից բացի վնաս չկա'` մեկը մյուսի հետևից հայտնվում էին մեկնաբանությունները: Ի հայտ եկան նաև մարդիկ, ովքեր հակառակ կարծիքի էին` 'Եթե Արմինկան երկրից գնա, որ մեկիդ կյանքը կլավանա':
Շարունակությունը՝ այստեղ



