«Ինձ հանգիստ թողեք». Արմինկան մեկնաբանում է ստեղծված իրավիճակը


16:41 , 13 հուլիս, 2013

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել երգչուհի Արմինկայի` Հայաստանից հեռանալ ցանկանալու փաստը: Երգչուհին հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, թե հնարավոր է `մի օր էլ ինքը ցանկանա հեռանալ Հայաստանից, քանի որ իր որդու ապագան այստեղ նա չի տեսնում:

Երգչուհին նաև նշել էր, որ Հայաստանում սկսել են գերիշխել ոչ մեղեդային երգերը` մեջբերելով, որ ցավոք, իր որդին այսօր հաճախ «Gangman style» է երգում:

 Այս խոսքերը փաստորեն շատ մարդկանց “սրտեր են խոցել”: Ֆեյսբուքի օգտատերերը ակտիվ  քննարկումներ են սկսել` մի կողմից վատաբանելով երգչուհուն, մյուս կողմից արդարացելով նրան:'Արմինկայի հեռացումով մեր երգարվեստը կազատվի վատ երգչուհուց' , 'Արմինկայի արտագաղթելուց օգուտից բացի վնաս չկա'` մեկը մյուսի հետևից հայտնվում էին մեկնաբանությունները: Ի հայտ եկան նաև մարդիկ, ովքեր հակառակ կարծիքի էին` 'Եթե Արմինկան երկրից գնա, որ մեկիդ կյանքը կլավանա':

Շարունակությունը՝ այստեղ