Ermenihaber.am-ը գրում է.

Սիրիական բանակը Իդլիբում Թուրքիայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցել։ Այդ մասին տեղեկանում ենք սիրիական պետական «SANA» լրատվական գործակալությունից։

«Սիրիական բանակի ստորաբաժանումներն Իդլիբ նահանգի հարավ–արևելքում գտնվող Դադիհ գյուղի մոտակայքում Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի անօդաչու թռչող սարք են խոցել», - հայտնել է «SANA»-ն։

Նշենք, որ Թուրքիան շարունակում է զինուժ և զրահատեխնիկա տեղափոխել Իդլիբ։ Փետրվարի 25-ի առավոտյան Թուրքիայի բանակինն պատկանող 50 զրահամեքենայից բաղկացած շարասյունը անցել է թուրք-սիրիական սահմանը և մուտք գործել Իդլիբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել