Ուրեմն մտքներովդ չանցնի , որ կարողանալու եք շեղել Հայ մարդկանց անիմաստ թեմաներով: Կամ խուսափելու եք պատժից , որը ի դեպ տարբեր է լինում: Գողը , մարդասպանը , օրենք խախտող չինովնիկը պետք է նստի բերդում կամ լքի մեր փոքր բայց արյան գին ունեցող Հայաստանը: Ու չի օգնելու ոչ փողը , ոչ ծանոթությունը: Դուք ատում եք այս հասարակությունը : Որովհետև հասարակական վայրում սրտներումդ դող եք ապրում , իմանալով ,որ գիտեն ինչ եք արել ու հեսա մեկը մի վատ բան կասի ձեր հասցեին: Մտածում եք , որ յուրաքանչյուրը պատրաստ է խլել այն ինչը դուք այդքան մեծ ջանասիրությամբ գողացել եք: Սկսում եք պիտակավորել կողքիններին, որ այդ պիտակի ֆոնի վրա ավելի լավը թվաք , արդարացնեք ձեզ: Ու միևնուն է ատում մարդկանց, ատում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/simonyanalen/posts/358681324258930?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել