ԱԺ նիստերի դահլիճում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի թեմայով։

Լսումները կազմակերպել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Լսումների ընթացքում քննարկվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային և բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող և նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձևաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր:

Խորհրդարանական լսումներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել