Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստանն» առաջիկա հանրաքվեին ընդառաջ խնդիր չունի միանալու «Այո»-ի կամ «Ոչ»-ի ճամբարին, և կոնկրետ անձանց փոխելու հետ կապված հանրաքվեն կարող է հետագայում անցանկալի զարգացումների հանգեցնել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

«Ամեն հաջորդ իշխանություն կարող է հետո նույն կերպ վարվել՝ կասկածի տակ դնելով ՍԴ-ի նկատմամբ վստահությունը և պնդելով, թե դատավորներին պետք է փոխարինել և ձևավորել նոր ՍԴ: Դա հակասում է երկրի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացմանը: Մենք կողմնակից ենք ամբողջական սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին»,- ասել է պատգամավորը:

Ըստ Խաչատրյանի՝ քանի որ գործընթացն իրավական առումով խոցելի է, հետագայում այն կարող է վիճարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և պարտվելու դեպքում ՀՀ-ն ստիպված կլինի փոխհատուցել դատավորների կորցրած եկամուտը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ՍԴ-ի դատավորներին փոխելու աղմուկն ուռճացված է, և Հայաստանն այսօր շատ ավելի կարևոր ու առաջնահերթ բարեփոխումների հարց ունի օրակարգում. «ՍԴ-ի դատավորները պետք է նշանակվեն տարբեր իշխանությունների օրոք, և նրանց պաշտոնավարումը պետք է շարունակվի: Չափազանց վտանգավոր է ՍԴ-ի ամբողջական համալրումը միայն մեկ քաղաքական ուժի կողմից, որը տիրապետում է նաև օրենսդիր և գործադիր իշխանությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել