168.am-ը գրում է.

Իրանի իշխանությունները հայտնել են Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպքի մասին: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 25-ին արել է Սավե քաղաքի բժշկական համալսարանի ղեկավար Աբաս Նիկրավեշը։

«Անալիզների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին երկու օրում Սավեի շրջանում մահացած երկու պացիենտների մոտ կորոնավիրուս է եղել»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Նիկրավեշը հավելել է, որ խոսքը վերաբերում է 82 եւ 78 տարեկան երկու կանանց:

Այսպիսով, Իրանում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 14-ի: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներ են հայտնաբերվել Ղոմում: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակված է մոտավորապես 60 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել