1in.am-ը գրում է.
Նյու Յորքի իշխանությունների թույլտվությամբ այս շաբաթ երկարատև ընդմիջումից հետո նկարիչ Էնդի Գոլուբը Թայմս սքվեր հրապարակում կրկին «հոգեցունց ներկայացում է» ցուցադրել: Հանրային բոդի արտի համար որպես մոդել հանդես են եկել 21-ամյա Ջիաննա Ջեյմսը և 23-ամյա Էթան Իցկովը:
Մոդելներն ամբողջությամբ մերկ էին: Սկսնակ նկարչուհի Ջիաննան ասել է, որ «հանուն արվեստի» է ձեռք բերում այս փորձը:
Երբ Գոլուբը ավարտել է մոդելների մարմինը պատել ներկերով, մոդելները սկսել են շփվել մարդկանց հետ և իրենց ձևացրել իբրև տաքսի կանգնեցնող զույգ:
Բողոքել է միայն մեկ մարդ, չնայած, դժգոհներ, ըստ երևույթին, շատ են եղել՝ հաղորդում է Daily Mail-ը;
3 ժամ տևած ակցիայի ընթացքում ոստիկանությունում ոչ մի բողոք չի գրանցվել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_198689.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել