Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսի Staples Center բասկետբոլային արենայում երեկ՝ փետրվարի 24-ին, տեղի է ունեցել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի հրաժեշտի արարողությունը, որին ներկա է եղել շուրջ 30 000 մարդ: Արարողության ժամանակ հուզիչ ելույթ է ունեցել բասկետբոլիստի այրին՝ Վանեսա Բրայանթը, գրում է Daily Mail-ը:

«Աստված գիտեր, որ նրանք այս մոլորակի վրա չեն կարող ապրել առանց մեկմեկու»,- ասել է Վանեսան, որը սոսկալի ավիաղետի հետևանքով կորցրել է ոչ միայն ամուսնուն, այլև դեռահաս դստերը:

Կնոջ խոսքով՝ իր 13-ամյա դուստրը՝ Ջիանան, «հիանալի ու փխրուն» էակ էր, որը լուսավորում էր իր հետ շփվող բոլոր մարդկանց հոգիները:

«Նա իր հոր աղջիկն էր, բայց ես գիտեմ, որ նա իր մորը նույնպես սիրում էր: Նա իմ լավագույն ընկերն էր: Քոբին միշտ ասում էր, որ նա ինձ է նման. իմ կրակը, բնավորության գծերն ու սարկազմն ունի, բայց միևնույն ժամանակ ներրքուստ լի է սիրով և քնքշանքով»,- իր դստեր մասին ասել է Վանեսան:

Վանեսան Քոբիին որակել է «լավագույն հայր», որն իր չորս դուստրերին միշտ սովորեցրել է լինել «համարձակ և շարունակել առաջ շարժվել, նույնիսկ ամենածանր պահերին»:

«Տասնյոթ տարեկան էի, երբ հանդիպեցի Քոբիին: Ես նրա առաջին ընկերուհին, սերը, կինը, լավագույն ընկերն ու պաշտպանն էի: Նա հիանալի ամուսին էր: Քոբիի՝ իմ հանդեպ տածած սերն անհնար է նկարագրել բառերով: Ես կրակ էի, նա՝ սառույց, երբեմն՝ հակառակը: Մենք լրացնում էինք միմյանց»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել