Լողազգեստով հիանալի տեսք կարող են ունենալ ոչ միայն իդեալական մարմիններով կանայք, այլև մի քանի ավելորդ կիլոգրամով գեղեցկուհիները: Ամեն ինչ կախված է ճիշտ ընտրված լողազգեստից: Ահա լողազգեստի մի քանի տարբերակ, որ իդեալական կսնտեն լիքը կանանց վրա:

Աբստրակտ պրինտ

Խոշոր պրինտը ռիսկային ընտրություն է լիքը կանանց համար, քանի որ այն տեսողականորեն լայնացնում է կազմվածքը, իսկ երկու գույնով աբստրակտ պրինտը, ընդհակառակը, նիհարեցնում է մարմինը:


Կոնտրաստային գծեր

Այս գծերի միջոցով հնարավոր է ընդգծել գոտկատեղն ու այն ավելի շահեկան ներկայացնել:


Լայն կրծքկալ

Ինչպես ընգծել մեծ կուրքն ու վուլգար չլինե՞լ: Ձեզ օգնության կգա լայն կրծքկալը:


Սև մոնոկինի

Սև մոնոկինին փոքրիկ սև զգեստի պես է. երբեք դուրս չի գա նորաձևությունից և սազում է գրեթե բոլորին: Սև գույնը ոչ միայն կթաքցնի ավելորդ սանտիմետրերը, այլև գեղեցիկ կնայվի դեռևս արևայրուք չստացած մաշկին:


Ռետրո ոճ

Բիկինին չի պատկանում միայն նիհար աղջիկներին: Բարձր գոտկատեղով վարտիքն ու լայն կրծքկալը շատ ներդաշնակ են ու գեղեցիկ:


Պարեո

Երազում ես առանձնացված լողազգեստի մասին, սակայն ամաչում ես ավելորդ սանիտմետրերի՞ց: Ապա քեզ օգնության կգա պարեոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել