16:00 , 13 հուլիս, 2013Լողազգեստով հիանալի տեսք կարող են ունենալ ոչ միայն իդեալական մարմիններով կանայք, այլև մի քանի ավելորդ կիլոգրամով գեղեցկուհիները: Ամեն ինչ կախված է ճիշտ ընտրված լողազգեստից: Ահա լողազգեստի մի քանի տարբերակ, որ իդեալական կսնտեն լիքը կանանց վրա:

Աբստրակտ պրինտ
Խոշոր պրինտը ռիսկային ընտրություն է լիքը կանանց համար, քանի որ այն տեսողականորեն լայնացնում է կազմվածքը, իսկ երկու գույնով աբստրակտ պրինտը, ընդհակառակը, նիհարեցնում է մարմինը:

Կոնտրաստային գծեր
Այս գծերի միջոցով հնարավոր է ընդգծել գոտկատեղն ու այն ավելի շահեկան ներկայացնել:

Լայն կրծքկալ
Ինչպես ընգծել մեծ կուրքն ու վուլգար չլինե՞լ: Ձեզ օգնության կգա լայն կրծքկալը:

Սև մոնոկինի
Սև մոնոկինին փոքրիկ սև զգեստի պես է. երբեք դուրս չի գա նորաձևությունից և սազում է գրեթե բոլորին: Սև գույնը ոչ միայն կթաքցնի ավելորդ սանտիմետրերը, այլև գեղեցիկ կնայվի դեռևս արևայրուք չստացած մաշկին:

Ռետրո ոճ
Բիկինին չի պատկանում միայն նիհար աղջիկներին: Բարձր գոտկատեղով վարտիքն ու լայն կրծքկալը շատ ներդաշնակ են ու գեղեցիկ:

Պարեո
Երազում ես առանձնացված լողազգեստի մասին, սակայն ամաչում ես ավելորդ սանիտմետրերի՞ց: Ապա քեզ օգնության կգա պարեոն: