Ճապոնիայի Toyota Motor խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան փետրվարի 24-ին վերսկսել է աշխատանքը Չենդուի՝ Սիչուանի հարավարեւմտյան նահանգի վարչական կենտրոնի իր հավաքման գործարանում:
Այսպիսով, ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, այժմ ՉԺՀ-ում վերականգնվել է ընկերության բոլոր չորս ձեռնարկությունների գործունեությունը, որն ավելի վաղ դադարեցվել էր նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով։Չանչուն, Գուանչժոու եւ Տյանցզին քաղաքների մյուս երեք գործարաններում աշխատանքը վերականգնվել էր նախորդ շաբաթ:
Միեւնույն ժամանակ Չինաստանում կորպորացիայի ձեռնարկություններն առայժմ բեռնված են 50 տոկոսով, քանի որ տակավին բարդություններ կան արտադրական շղթաների խախտման պատճառով, որոնք կապված են կարանտինային սահմանափակումների հետ: Ավելի վաղ Չինաստանում իրենց գործարանների աշխատանքը մասնակիորեն կամ լիովին վերականգնել են Ճապոնիայի Nissan Motor, Honda Motor եւ Mazda Motor ընկերությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: