Ժամանակակից երեխաները արդեն դպրոցական տարիքից էմոցիոնալապես անկայուն են: 

Այս խնդիրը առաջանում մի քանի գործոների պատճառով: Առաջին հերթին հիմա շատ տարածված են այդ ժամանակակից սմարթֆոնները, որոնք երեխաների ուղեղը բթացնում են: Երկրորդ՝ անվերահսկելի խաղային ժժամերը, ծնողների մեծամասնությունը վախենում է երեխային ինչ-որ կերպ սահամանափակել: 

Ահա թե ինչ պետք է անել, քանի դեռ ուշ չէ

Փոխարինեք գաջեթները իրական շփումով

Սահմանափակեք հեռախոսի օգտագործումը: Ավելի լավ է նրա հետ շատ շփվեք կատակներ անեք, խաղաք, զբոսնեք, պարեք, մի խոսքով զբաղվեք երեխայով: 

 Սովորեցրեք սպասել

Աստիճանաբար բարձրացրեք «ցանկության» և «ստանալու» միջև ընկած ժամանակահատվածը: Սովորեցրեք, որ այլ բաներով զբաղվել ևս հնարավոր է: Առաջին հերթին նրանց համար առողջ ուտեստ գնեք, իսկ հետո նոր ֆասթֆուդ: Image result for воспитание детей

Սահմաններ սահմանեք

Սահմանեք հստակ ժամանակացույց. ե՞րբ ուտել, ե՞րբ քնել, ե՞րբ համակարգչով խաղալ, ե՞րբ դիտել մուլտֆիլմեր: Մտածեք այն մասին, թե ինչն է օգուտ բերելու երեխաներին, ոչ միայն բավարարել նրանց ցանկությունները:

Հենց փոքր տարիքից աշխատանքին սովորեցրեք

Սովորեցրեք նրանց կատարել միապաղաղ առաջադրանքներ, քանի որ մեծահասակության մեջ դա կդառնա աշխատանքի կարևոր մաս: 

Սոցիալական հմտությունների սովորեցրեք

Սովորեցրեք ձեր երեխաներին կիսել, հաղթել և ընդունել պարտությունը, փոխզիջում և հաճոյախոսությունների գնալ սովորեցրեք: Այս բոլոր հմտությունները անփոխարինելի կլինեն հասուն շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել