1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանը, որը հրաժարական է ներկայացրել իր առաջնորդական պաշտոնից, ինչպես նաև հրաժարվել է Արևմտյան Եվրոպայի կաթողիկոսական պատվիրակությունից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամակցությունից, Գերագույն հոգևոր խորհրդի առաջիկա նստաշրջանի օրերին հրավիրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ խորհրդակցության:
Ինչպես նախատեսվում է, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի կունենան օգոստոս ամսվա ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_198716.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



