Ermenihaber.am-ը գրում է.

Փետրվարի 23-ին Իրանի Խոյի շրջանում գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են նաև Թուրքիայի արևելյան շրջաններում։

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:53-ին, իսկ երկրորդը` 19:00-ին: 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած երկրաշաժի հետևանքով ցնցումներ և փլուզումներ են եղել Վանի նահանգի Բաշքալե շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների ստորգետնյա ցնցումներից վնասվել է շուրջ 700 տուն:   

Մարդկային կորուստների մասին խոսելիս՝ Սոլյուն տեղեկացրել է, որ  Վան նահանգում 9 մարդ է մահացել, այդ թվում` 4 երեխա, իսկ 50 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ Վանի բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել