Աշխարհի գրեթե բոլոր երկրներում առողջապահական համակարգը անցնում է «կորոնավիրուս» կոչվող փորձության միջով և այդ փորձության հաղթահարումը կախված է զանազան երկրերի լիդերների և առոզջապհության ոլորտի պատասխանատուների գիտելիքային և կամային հատկանիշների դրսևորումից:
Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Մեր երկրին ևս սպառնում է «կորոնավիրուսի» վտանգը, սակայն իշխանության` մասնավորապես ազգային անվտանգության ծառայության և առողջապահության նախարարության կողմից որևէ լուրջ կանխարգելիչ քայլ դեռևս տեսանելի չէ:
Ցավով պետք է արձանագրեմ, որ առողջապահության նախարարության ղեկավարը` իր գործառույթները կատարելու փոխարեն զբաղված է բնակչությանը ծաղրելով և ինչ-որ ձևական քայլեր ձեռնարկելով, որոնք, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը էֆեկտիվ չեն կ«կորոնավիրուսի» ներթափանցումը կանխելու համար:
Տապալված առողջապահությունը այլևս փաստ է:
Մեղավորներ մի փնտրեք, քանի որ բոլորդ 2018 թվականի ընտրություններին մասնակցելիս և քվեարկելիս իմացել եք, որ նախարար է նշանակվելու տվյալ անձը:
Մեղավոր եք բոլորդ և մեղավոր ենք բոլորս` այս ամենը հանդուրժելու և մինչ այսօր տանելու համար: