Գիտնականները Բրունեյում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Craspedotropis gretathunbergae ի պատիվ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի: Այդ մասին հայտնել է Biodiversity Data Journal-ը։

Գիտնականները Բրունեյից, Նիդեռլանդներից, Մալայզիայից, Իտալիայից և Ֆրանսիայից խխունջների նոր տեսակ են հայտնաբերել ցիկլոֆորիդների ընտանիքից: Այդ տեսակը շատ զգայուն է երաշտների, ջերմաստիճանների առավելագույն մեծությունների և անտառների դեգեներացիայի նկատմամբ: Նկատի առնելով այն, որ այդ տեսակը, հավանաբար, ծանր կտանի կլիմայի փոփոխությունները, նրան որոշել են անվանել էկոակտիվիստուհու պատվին:

«Այս խխունջն անվանելով Գրետա Թունբերգի պատվին՝ մենք ընդունում ենք, որ նրա սերունդը պատասխանատվություն կկրի այն խնդրիրների լուծման համար, որոնք նրանք չեն ստեղծել»,- հայտարարել է Ջոնաթան Լիմը, որն առաջինն է հայտնաբերել նոր տեսակի ներկայացուցչին: Նրա խոսքը մեջբերում է EurekAlert հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://armenpress.am/static/news/b/2020/02/1005786.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել