Ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների (լրացված)՝
❗Իրանում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել (մինչ օրս 4 դեպք է արձանագրվել)։
❗Իրանի առողջապահության նախարարն ասել է, որ Ղոմում վիրուսի առկայության մասին ուշ են տեղեկացրել, քանի որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով հոսպիտալացված այդ հիվանդները Չինաստանի հետ շփում չեն ունեցել, և բժիշկները կարծել են, որ վիրուսի այլ տարատեսակ է։ Միայն վերջնական հաստատումից հետո են հայտնել։
❗Իրանի սահմանակից երկրներից միայն Իրաքն է 3 օրով (այսօր 2-րդ օրն է) փակել սահմանը, բայց ոչ ամբողջությամբ։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան և Աֆղանստանը ուժեղացրել են սահմանային անցակետերտում հսկողությունը։
❗Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թեստերի 4-րդ խմբաքանակն է տրամադրել։
❗Իրանում անհրաժեշտ դիմակներ են արտադրվում են, բայց դրանք առայժմ չեն արտահանվում։
❗️ Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք․ Ջահանփուրի տեղեկացմամբ՝ երեկ կեսօրից մինչ օրս ընկած ժամանակահատվածում վարակվածների թիվը 10-ով ավելացել է՝ կազմելով 28։ Եվ մեկ մահվան դեպք է գրանցվել՝ կազմելով 5։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել