Իրանում կորոնավիրուսով 13 նոր վարակվածների թվում մահվան երկու դեպք է արձանագրվել: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Վարակման նոր հաստատված դեպքերի թվում երկու մարդ, ցավոք, մահացել է»,- ասվում է պաշտոնյայի հայտարարության մեջ, որը մեջբերված է գերատեսչության կայքում:

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի: Վարակման դեպքեր են նշվել Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է չորսի:

Նոր հիվանդացածների մեծամասնությունը կամ Կումի (շիա մուսուլմանների, այդ թվում՝ արտասահմանից, ուխտագնացության վայր) բնակիչներ են, որտեղ առաջին անգամ գրանցվել է վիրուսը, կամ վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում եղել են այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել