168.am-ը գրում է.

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման եւս 13 դեպք է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: «Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ, ըստ երեույթին, կա վարակման 13 նոր դեպք»,-ասված է Ջահանփուրի հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել