Panorama.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում բելառուսական կողմը ստացել է անսպասելի առաջարկ։ Այդ մասին գրում է Gazeta-ն։

Բելառուսի նախագահի խոսքով, Պուտինն «անսպասելի առաջարկ» է արել նավթամթերքների մատակարարման համար՝ փոխհատուցել Բելառուսի կորուստը արտահանման մաքսատուրքերի իջեցումից:

«Եթե մենք անցած տարի 1 միլիարդ դոլար ստացանք մաքսատուրքից, ասենք, այս տարի մենք կստանանք 700 միլիոն դոլար՝ այս տուրքի կրճատման արդյունքում: Նա ասաց, մենք կփոխհատուցենք 300 միլիոն դոլարը, այդ թվում նաև ընկերություններին պարգևավճարների միջոցով», - պարզաբանել է Լուկաշենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել