Pastinfo.am-ը գրում է.

Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, նշանակվել է նախորդ իշխանությունների օրոք, ապա չեմ հասկանում ինչու Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի օրինակ Արմեն Սարգսյանի հետ, որովհետև այդ նույն կազմն էլ ընտրել է նաև Արմեն Սարգսյանին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նա նշեց, որ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. «Ինքը ջղայնացած է այն կիքսերից, որ թույլ է տվել՝ սկսած գրիչից և այլն։ Հրայր Թովմասյանին ֆակտոր սարքել է Նիկոլ Փաշինյանը իր հախուռն, մանիպուլյատիվ գործողություններով, որոնց տակ է ինքը մնացել»։
Տեր-Նակալյանի խոսքով, ակնհայտ է, որ այս հանրաքվեի հիմնական մարտահրավերը ոչ թե «այո», «ոչ»-ի պայքարն է, այլ մասնակցություն ապահովելը։
«Հիմա Փաշինյանի ամենամեծ խնդիրն այն է, որ իր ավանդական «բոբոն» չկա։ ՔՊ-ն չի կարողանում ձևավորել այդ հրեշի կերպարը, որի դեմ պետք է քաջաբար պայքարել, մերժել նրան։ Իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ այդպես էլ այդ «չարագործների բանդան» չձևավորվեց, որը ժողովրդի ընտրությանը դեմ կգնար։

Հիմա փորձում են արհեստականորեն հրեշ ձևավորել»,-շեշտեց «Ադեկվադ» միաբանության անդամը։

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին էլ ավելացրեց, որ շատ կարևոր է հասարակությունը կոնկրետ հարցերի պատասխաններ ստանա՝ արդյոք հանրաքվեն միայն քվեարկության դրված հոդվածի փոփոխության համար է, թե ասելու համար է, որ ժողովուրդը մեզ վստահել է, քվե է տվել։

«Ժողովուրդը պետք է հասկանա, արդյոք ապրիլի 5-ից հետո, եթե անգամ «այո»-ն հաղթի, իշխանությունները չեն կարող օրինակ ասել, որ հարկերը բարձրացնելու են 5 տոկոսով, քանի որ իրենց «այո»-ն հաղթել է, ժողովուրդը վստահել է իրենց»,-ասաց Մուրազին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել