Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ամուսնու ռեպեր Քանյե Ուեսթի այցը KFC արագ սննդի ռեստորաններից մեկը հայտնվել է համացանցում: Ականատեսների կողմից արված տեսագրությունը հրապարակել է Daily Mail-ը:
Զույգը հաստատությունում ճաշել է Փարիզում Jean Paul Gaultier-ի նորաձեւության տուն այցելությունից առաջ: Տեսանյութում երեւում է, ինչպես է Քարդաշյանը, վառ պրինտով զգեստ հագած, ամուսնու հետ պատվեր կատարում ավտոմատի մոտ: Նախուտեստների բաժնում ռեպերը չի կարողացել ընտրություն կատարել նագեթսների, ֆրիի եւ հավի թեւիկների միջեւ եւ խորհուրդ է հարցրել կնոջից: Արդյունքում նա կանգ է առել հավի թեւիկների վրա:
Ավելի վաղ McDonald’s արագ սննդի ռեստորանն իր նոր գովազդային հոլովակում տեղադրել էր, թե ինչպիսին է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի սովորական ճաշը: Ըստ տեսանյութի` Ուեսթը ճաշին նախընտրում է ֆրի, 6 նագեթսներ՝ խորովածի 3 սոուսով եւ միլկշեյկ: Նրա կինն ընտրել է բիգմակ, 6 նագեթսներ, ֆրի, միլկշեյկ, կարկանդակ եւ մեղր: