Ժամանակակից աշխարհում երեխաների դաստիարակությունը չափազանց դժվար է, բայց իրականում դա մեծ պատիվ է: Եթե ունեք երեխաներ, հպարտացեք, որ ստացել եք այս գործը, որը ամենաակարևոր աշխատանքն է: Դա անելն ահռելի ուրախություն է: Ի վերջո, դուք հնարավորություն եք ստանում փոխելու աշխարհը՝ կրթելով մարդկանց, ովքեր վաղը դա կդարձնեն ավելի լավը: Ով էլ որ լինեք՝ հայր, մայր, տատ, պապ կամ պարզապես ընտանիքի ընկեր, Դուք ստանում եք այդ գաղտնիքի բանալին` փոքր մարդու ձևավորում:

Սխալ կլինի պնդել, որ բոլոր առիթների համար կան պատրաստի բաղադրատոմսեր, իսկ բոլոր հարցերի համար` պատասխաններ: Ամեն անգամ, երբ կկատարեք Ձեր սեփական ընտրությունները, կկայացնեք որոշումներ, կկասկածեք, սխալները կուղղեք, կուրախանաք առաջին հաջողություններով... Հենց դա էլ անվանում ենք դաստիարակություն: 

Ահա 10 ոսկե կանոն ճիշտ երեխայի դաստիարակելու համար

Միշտ ներողություն խնդրեք երեխաներից, եթե մեղավոր եք:
Երբեք մի մտածեք, որ դուք ավելի խելացի եք, քան երեխան, միայն այն պատճառով, որ ավելի մեծ եք:
Մի մոռացեք շնորհակալություն հայտնել երեխաներին ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ լավ բան են անում ձեր կամ այլ մարդկանց համար:
Միշտ ընդունեք ձեր սխալները, արեք դա բացահայտ և անկեղծ:
Լսեք ձեր երեխաներին շատ ուշադիր՝ անկախ նրանից, թե որքան եք հոգնել աշխատանքային օրվանից հետո: 
Համոզված եղեք, որ ողջամիտ սահմաններ սահմանեք ընդունելի վարքի համար:
Եղեք օրինակ ձեր երեխայի համար ամեն ինչի մեջ:
Սովորեցրեք նրանց համբերություն, բարություն և սեր:
Բացատրեք երեխաներին, որ բոլոր գործողություններն  հետևանքներ ունեն՝ լավ, թե վատ:
Վայելեք դաստիարակության ընթացքը: Ամեն օրն ու ամեն րոպեն: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել