«Փաստ» թերթը գրում է. «Երեկ որոշ լրատվամիջոցներում ոչ պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ «անհիմն շնորհված» դոկտորական ատենախոսության կապակցությամբ:

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Որոշ մանրամասներ ստանալու խնդրանքով դիմեցինք Գագիկ Ասլանյանին, սակայն նա նշեց, որ իր անվան հետ կապված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Ես երբեւէ որեւէ դիմում դատախազություն չեմ ուղարկել»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ասլանյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել